Լիլիթ Մկրտչյանը հաղթեց, իսկ Էլինա Դանիելյանը պարտվեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 12, 2012 19:59

Խանտի Մանսիյսկում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում  Էլինա Դանիելյանը  2-րդ պարտիայում  պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Սոֆիկո Խուխաշվիլիին:

Այսպիսով, մրցամարտի հաշիվը դարձավ 1:1: Զույգի հաղթողը կորոշվի վաղը կայանալիք արագ շախմատի երկուական պարտիաներում:

Իսկ ահա, Լիլիթ Մկրտչյանը դուրս եկավ  2-րդ փուլ: 1/32 եզրափակիչի 2-րդ պարտիայում ևս նա առավելության հասավ Շոտլանդիան ներկայացնող Քեթևան Արախամիա-Գրանտի նկատմամբ և ընդհանուր հաշվով հաղթեց 2:0 հաշվով:

Առաջնությանը մասնակցող մյուս երեք հայազգի շախմատիստուհիները` ԱՄՆ ներկայացնող Տաթև Աբրահամյանը, Նատալյա Խուդգարյանը (Կանադա) և  Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը (Ֆրանսիա) զիջեցին իրենց մրցակիցներին և դուրս մնացին պայքարից:

 

 

Դիտվել է 861 անգամ:
Print Friendly

Leave a Reply