Յուրա Մովսիսյանը հայտնել է, որ ինքը երկրպագելու է ԱՄՆ-ի ֆուտբոլի հավաքականին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 12, 2012 19:42

Նոյեմբերի 14-ին կկայանա ֆուտբոլի Ռուսաստան – ԱՄՆ ընկերական հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի  և  Կրասնոդարի համանուն թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտնել է, որ ինքը  երկրպագելու  է  ԱՄՆ-ի հավաքականին: Նա պարզաբանել է, որ ինքը մտերիմ է ԱՄՆ-ի թիմի ֆուտբոլիստների հետ և ավելի ջերմ հարաբերություններ ունի: Մովսիսյանը նշել է նաև, որ իր կարծիքով հանդիպումը կավարտվի ոչ-ոքի:  «ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստների համար Ռուսաստանի ընտրանու դեմ խաղը շատ կարևոր է, նրանք կպայքարեն հաղթանակի համար: Հավաքականի գլխավոր մարզիչ  Յուրգեն Կլինսմանի  թիմի ոչ մի խաղացող  հիմնական կազմում չունի իր ապահոված տեղը և ֆուտբոլիստները  կփորձեն օգտագործել տրված հնարավորությունը, լավագույնս դրսևորել իրենց»,-ասել է Մովսիսյանը:

Դիտվել է 787 անգամ:
Print Friendly

Leave a Reply