Ադրբեջանում կացնահարելով լրագրողուհու են սպանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 12, 2012 19:29

Ադրբեջանում սպանել են նորությունների «Qafqazinfo» պորտալի լրագրողուհի Սուինջ Մանսիմլիին եւ նրա մորը: 1news.az-ի տեղեկացմամբ, սպանությունն ընտանեկան վեճի ընթացքում գործել է ընտանիքի հայրը, այնուհետեւ ինքնասպան է եղել:

Ինչպես հայտնել են գործակալությանը, նոյեմբերի 11-ին Մարդաքան ավանում տեղի բնակիչ Մանսիմ Մանսիմովն ընտանեկան վեճի հողի վրա կացնահարել է  կնոջը` Զամֆիրա Մանսիմովային, եւ 21-ամյա դուստր Սեւինջ Մանսիմովային: Այնուհետեւ տղամարդը կախվել է:

Դեպքի պատճառներն անհայտ են: Կատարվում է քննություն:

NEWS.am

Դիտվել է 2060 անգամ:
Print Friendly

Leave a Reply