Տեղի կունենան Երուսաղեմի հայոց պատրիարքի ընտրությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 12, 2012 18:45

Երուսաղեմում արքեպիսկոպոս Արիս Շիրվանյանի նախագահությամբ տեղի ունեցած Հայոց պատրիարքարանի 38-րդ նիստում որոշվել է նոր պատրիարքի ընտրությունները անցկացնել 2013 թվականի հունվարի 23-25-ին:

«Hyetert» հաղորդում է, որ Երուսաղեմի հայոց պատրիարքության մամլո ծառայությունից հույս են հայտնել, որ ընտրությունները հաջողությամբ կանցկացվեն և կընտրվի նոր պատրիարք:

Հիշեցնենք, որ Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ Մանուկյանը երկարատև հիվանդությունից հետո մահացավ 93 տարեկանում:

Դիտվել է 1944 անգամ:
Print Friendly

Leave a Reply