Վրացական հոգածությո՞ւն

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 11, 2010 14:23

Գրիգոլ ՏաբատաձեԱյս տարի Վրաստանում ազգային փոքրամասնության դպրոցների շրջանավարտները այդ երկրի բուհեր ընդունվելու համար կարող են մեկ քննություն հանձնել սեփական լեզվով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոլ Տաբատաձեն:

Տաբատաձեի խոսքով` վրացական կառավարությունը պետական բյուջեից այսօր ֆինանսավորում է Վրաստանի տարածքում գործող 144 հայկական դպրոցների: Ինչ վերաբերում է վրացական կողմի արգելքին` Հայաստանից  Ջավախք դասագրքեր ուղարկելուն, Վրաստանի դեսպանը նշեց, որ Վրաստանի կրթության նախարարության կողմից հաստատված ծրագրով դասագրքերը թարգմանվում են Հայաստանում ու հետ են տարվում Վրաստան:

«Մեր երկրում օգտագործվում են միայն Վրաստանի կրթության նախարարության կողմից հաստատված ծրագրով դասագրքեր, մյուսները ընդունելի չեն, քանի որ դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսումնական պրոցեսում տարբերություններ կլինեն», -հայտարարեց Տաբատաձեն:  Նա նաև փաստեց, որ եթե մարդը ցանկանում է լիարժեք դերակատարություն ունենալ այն երկրի հասարակական կյանքում, որտեղ բնակվում է, ապա պիտի իր մայրենի լեզվին զուգահեռ տիրապետի նաև այդ երկրի պետական լեզվին:

Դիտվել է 1844 անգամ:
Print Friendly

Leave a Reply