Հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին նվիրված համաժողով եւ ընդունելություն Լոնդոնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 12, 2012 17:57

Նոյեմբերի 8-ին Լոնդոնի հանրահայտ «Չըրչ Հաուս» համաժողովների կենտրոնում տեղի ունեցավ Հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված համաժողով եւ ընդունելություն, որը կազմակերպել էր ՄԹ-ում ՀՀ դեսպանությունը:
Միջոցառմանը մասնակցեցին ՄԹ-ում ՀՀ առաջին դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, ՄԹ խորհրդարանի բրիտանա-հայկական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Բարոնուհի Քերոլայն Քոքսն ու փոխնախագահ, Համայնքների պալատի անդամ Ջոն Ուիթինգդեյլը, ՄԹ Համայնքների եւ Լորդերի պալատների անդամներ, Արտաքին գործերի նախարարության, դիվանագիտական կորպուսի, ինչպես նաեւ ակադեմիական եւ գործարար շրջանակների ու հայ համայնքի ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ ՄԹ-ում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը: Հիմնական զեկույցով՝ հայ-բրիտանական հարաբերությունների անցյալը, ներկան եւ ապագան թեմայով ելույթ ունեցավ Արմեն Սարգսյանը: Հայ Առաքելական եւ Անգլիկան եկեղեցիների հարաբերությունների մասին հակիրճ ներկայացրեց ՀԱԵ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Բարոնուհի Քերոլայն Քոքսն իր ելույթում անդրադարձ կատարեց բրիտանա-հայկական հարաբերությունների պատմությանը, ինչպես նաեւ ԼՂՀ հակամարտությանը եւ Արցախում իր կատարած մարդասիրական աշխատանքներին:
Բարոնուհի Ֆլաթերն ու Ջոն Ուիթինգդեյլը անդրադարձ կատարեցին բրիտանա-հայկական խորհրդարանական բարեկամության խմբի աշխատանքներին ու միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման ներուժին: ՄԹ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի եւ նախկին ԽՍՀՄ երկրների տնօրինության նախկին ղեկավար Դիք Ուիլքինսոնը ներկայացրեց բրիտնա-հայկական քաղաքական հարաբերությունների զարգացման նախապատմությունը: Հայաստանում ՄԹ-ի կողմից իրականացված եւ իրականացվելիք ներդրումային ծրագրերը ներկայացրին գործարարներ Բեդո Եղիայանը եւ Թիմ Քոլինը:

Դիտվել է 1005 անգամ:
Print Friendly

Leave a Reply