Գրիգոլ Տաբատաձե. «Վերին Լարսի բացումը տնտեսական հարց է»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 11, 2010 14:00

Գրիգոլ Տաբատաձե«Վերին Լարս անցակետի բացումը չի կարելի դիտարկել որպես վրաց–ռուսական հարաբերությունների կարգավորման սկիզբ։ Այսօր կայացած ասուլիսում նման հայտարարություն արեց Հայաստանում Վրաստանի դեսպան Գրիգոլ Տաբատաձեն՝ նշելով, որ Վրաստանը սկզբունքային է երկրի դեօկուպացիայի և տարածքային ամբողջականության հարցերում ու դիրքորոշումն այդ հարցում չի փոխելու։

Տաբատաձեն ասաց, որ նախքան Վերին Լարսի բացումը լուրջ քննարկումներ են ծավալվել Վրաստանի անվտանգության միությունում ու, առհասարակ,  նման հարցերը մեկ օրում չեն լուծվում։ «Ոչ մի փամփուշտ այդ անցակետով չի անցնելու։ Վրաստանում գործում է օկուպացիայի մասին օրենքը, որն արգելում է անցակետով ռազմամթերքի տեղափոխումը»,– ասաց Վրաստանի դեսպանը։

Դեսպանը նշեց նաև, որ Վրաստանն անցակետի բացումն առաջին հերթին իր բարեկամների համար է արել։ Մանավանդ որ, գործող օրենքի համաձայն` ֆինանսական շահ չի ունենա և կծառայի որպես տարանցիկ երկիր։ Տաբատաձեն ասաց նաև, որ Վերին Լարսի բացումը ոչ թե կովկասյան հարց է, այլ` տնտեսական:

Դիտվել է 1210 անգամ:
Print Friendly

Leave a Reply