Գողացել էր ավտոլվացման սարք

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 12, 2012 17:46

Նոյեմբերի 10-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Ավանի Իսահակյան թաղամասից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Սամվել Հ.-ին, որը խոստովանել է, որ ս/թ փետրվարին 1981 թ. ծնված Գևորգ Ա.-ին պատկանող Ավանի 14-րդ փողոցի թիվ 79 հասցեում գտնվող ավտոլվացման կետից գողացել է ավտոլվացման սարք` պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 886 անգամ:
Print Friendly

Leave a Reply