Որդին վիճել է հոր հետ և հրդեհել տան միջանցքը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 12, 2012 17:37

Նոյեմբերի 10-ին, ժամը 05.30-ին, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ժամը 04.39-ին իրենց է ահազանգել Հակոբ Չ.-ն և հայտնել, որ Նորքի 17-րդ փողոցի թիվ 50 տանը հրդեհ է:
Մեկնած օպերատիվ խումբը ժամը 07.30-ին նշված հասցեից բերման է ենթարկել 1990 թ. ծնված Մովսես Չ.-ին, որը հայտնել է, որ նույն օրը, ժամը 00.30-ին, տանը վիճաբանել է հոր` Հակոբ Չ.-ի հետ և ժամը 05.00-ին դիտավորյալ, գազի արտահոսքի միջոցով հրդեհել է տան ընդհանուր միջանցքի հատակը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 05.37-ին, ՀՓՋ 2 մարտական հաշվարկի ուժերով:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 883 անգամ:
Print Friendly

Leave a Reply