Ռոնալդուն չի տեսնում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 12, 2012 16:09

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի «Լևանտե» – «Ռեալ» (1:2)  հանդիպման մեկնարկային րոպեներին Դավիդ Նավարոն արմունկով հարվածել է «Ռեալի» հարձակվող Կրիստիանու Ռոնալդուի աչքին, որը վնասվել է: Պորտուգալացին, օգնություն ստանալուց հետո, վերադարձել  է խաղադաշտ և գնդակ է խփել մրցակցի դարպասը, սակայն ընդմիջումից հետո  նա այլևս չի մասնակցել հանդիպմանը:

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ  Ռոնալդուն կորցրել է տեսողությունը:

«Պատռվածքի հետևանքով նա խնդիրներ ունեցավ` կապված մեկ աչքի հետ: Ընդմիջման ժամանակ նրա վիճակն ավելի վատացավ: Ռոնալդուն այլևս չէր տեսնում և, բնականաբար, չէր կարող շարունակել խաղը»,- ասել է Մոուրինյոն:

Մադրիդ վերադառնալուց հետո Ռոնալդուն լիարժեք բժշկական հետազոտության  պետք է ենթարկվի:

Դիտվել է 715 անգամ:
Print Friendly

Leave a Reply