Հայաստանի ծանրորդները վերադարձան 6 մեդալով

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 12, 2012 15:57

Իսրայելի Էյլաթ քաղաքում ավարտվեց ծանրամարտի համաշխարհային ուսանողական երրորդ առաջնությունը:

94 կգ քաշայինների պայքարում արծաթե պարգևի արժանացավ Վարդան Դավթյանը: Նա միայն անձնական ծանր քաշի պատճառով զիջեց մրցակցին ` ռուս Եգոր Կլիմանովին: Երկու ծանրորդներն էլ երկամարտում ցույց տվեցին միևնույն` 377 կգ արդյունքը, բայց հաղթողի կոչմանն արժանացավ Կլիմանովը:

Վերջին օրը պայքարի մեջ մտած գերծանրքաշայինների մրցավեճին մասնակցում էին նաև մեր երկրի երկու պատվիրակներ: Այստեղ էլ կրկնվեց նախորդ քաշային կարգի սցենարը: Հայկ Հակոբյանը և ռուսաստանցի Էդուարդ Մեժգիկովը երկամարտում արձանագրեցին 402 կգ: Մեր մարզիկը բավարարվեց «արծաթով», քանզի կրկին դեր խաղաց անձնական քաշի գործոնը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Անդրանիկ Հովհաննիսյանը բավարարվեց չորրորդ տեղով (355 կգ):

Այսպիսով,  ՀՀ վաստակավոր մարզիչ Պողոս Պողոսյանի գլխավորած հավաքականի ութ ծանրորդներից վեցը համաշխարհային ուսանողական առաջնությունում արժանացան մեդալների (4 արծաթե, 2 բրոնզե):

Դիտվել է 823 անգամ:
Print Friendly

Leave a Reply