ԵՄ փորձագիտական առաքելությունը ներկայացնում է ԵՄ քաղաքաշինական նորմատիվները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 12, 2012 15:10

Նոյեմբերի 12-ին քաղաքաշինության նախարարությունում բացվեց Թայեքս գործիքի ներքո իրականացվող “Գործող քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի եվրոպական համապատասխանեցում եւ ազգային մակարդակի դիրեկտիվի կիրարկման վերաբերյալ փորձի փոխանակում” թեմայով սեմինարը, որին մասնակցում է հատուկ այդ նպատակով Հայաստան ժամանած ԵՄ փորձագիտական խումբը:

Ներկայացնելով Հայաստանում քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգը նշվեց, որ տնտեսական ազատականացման պայմաններում հանրապետությունում զգալի աշխատանքներ են տարվել քաղաքաշինական օրենսդրական դաշտի ձեւավորման ուղղությամբ: Մշակվել են ոլորտը կարգավորող մի շարք օրենքներ, ենթաօրենսդրական եւ գերատեսչական ակտեր: Միեւնույն ժամանակ ակնհայտ է դարձել բնագավառի օրենսդրական բազայի եւ ինստիտուցիոնալ կառուցվածքի հետագա կատարելագործման անհրաժեշտությունը՝ ինվեստիցիոն գործընթացների զարգացմանը զուգընթաց: Որպես հրատապ խնդիր հայկական կողմն առանձնացեց քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի արմատական բարեփոխումը` արդի պայմաններին համահունչ եւ միջազգային նորմերին ներդաշնակ փաստաթղթերի բազայի ստեղծմամբ:

ԵՄ փորձագետ Էդիտա Մեսկաուսկիենեն ներկայացնելով ԵՄ քաղաքաշինական նորմատիվատեխնիկական բազան, կարեւորեց գործող նորմատիվներից դեպի ԵՄ նորմատիվների սահուն, աստիճանական անցման խնդիրը:

Հինգ օր տեւող այս սեմինարին քաղաքաշինության նախարարության մասնագետներից բացի մասնակցում են էկոնոմիկայի, էներգետիկայի եւ բնական պաշարների, արտակարգ իրավիճակների նախարարությունների, Հայաստանի շինարարաների միության, “Շինսետիֆիկատ”, “Հայնախագիծ”, “Երեւաննախագիծ”, “Հավատարմագրման ազգային մարմին”, “Ստանդարտների ազգային ինստիտուտ” ընկերությունների մասնագետները:

Դիտվել է 831 անգամ:
Print Friendly

Leave a Reply