Հայաստանի հավաքականն անմասն մնաց պարգևներից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 12, 2012 15:19

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի ազգերի գավաթի խաղարկությունը: Հայաստանի հավաքականն անմասն մնաց խաղարկված պարգևներից: Այն զբաղեցրեց  5-րդ տեղը:

Հաղթող դարձավ Ռուսաստանի հավաքականը, որը վճռական մրցամարտում պարտության է մատնեց Ադրբեջանի ներկայացուցիչներին` 7:0: Երրորդ տեղի համար պայքարում ուկրաինացիները 5:2 հաշվով առավելության հասան Հունգարիայի հավաքականի ըմբիշների նկատմամբ:

Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի եզրափակիչում Ռուսաստանի հավաքականը 5:2 հաշվով հաղթեց Թուրքիայի ընտրանուն:

3-րդ մրցանակակիր դարձավ Ուկրաինայի հավաքականը: Մեր երկրի ներկայացուցիչներն այս մրցաձևում հանդես գալու իրավունք չէին վաստակել:

Դիտվել է 678 անգամ:
Print Friendly

Leave a Reply