Հաղթանակ և պարտություն
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | March 11, 2010 13:01
Հայաստանի ֆուտբոլային ակումբները շարունակում են արտասահմանյան երկրներում նախապատրատվել նոր մրցաշրջանին: Թիմերը մարզվում են, ստուգողական հանդիպումներ անցկացնում:Թուրքիայում գտնվող «Բանանցը» Անթալիայում կայացած ստուգողական խաղում 2:0 հաշվով հաղթեց Ղրղզստանի չեմպիոն «Դորդոյ-Դինամոյին»:Գնդակները խփեցին բրազիլացի Դու Բալան և Արսեն Բալաբեկյանը: Ստուգողական վերջին հանդիպումը «Բանանցը» կանցկացնի մարտի 13-ին: Հայկական թիմի մրցակիցը կլինի Կրասնոդարի «Կուբանը»:
Իսկ ահա, Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության նորեկ Դիլիջանի «Իմպուլսը» Վրաստանի Ուռեկի քաղաքում անցկացրած առաջին խաղում 1:3 հաշվով զիջեց «Սամտրեդիային»: Մեր թիմից միակ գոլը խփեց Գևորգ Նռանյանը: Հաջորդ ստուգողական հանդիպումը «Իմպուլսը» կանցկացնի նույնպես մարտի 13-ին:






Facebook
Tweet This
Email This Post
