Զբոսաշրջիները հեղեղված Վենետիկում լողում են
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 12, 2012 13:07
Քաղաքը, որը ջրի տակ է անցել, հետաքրքիր է զբոսաշրջիկների համար նաև հեղեղված վիճակում: Այցելուները պահը չեն կորցրել ու լողազգեստներ հագած տեսարժան վայրեր են այցելել: Քաղաքի մեծ մասը հայտնվել է ամենամյա հեղեղումների գերության մեջ:
Սակայն, չնայած իշխանությունների` վտանգի վերաբերյալ նախազգուշացումներին ու հեղեղված շրջաններից հեռանալու խորհուրդներին, որոշ աչքաբաց զբոսաշրջիկներ բաց չեն թողել աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը դիտելու հնարավորությունը:
Բնական աղետը պատուհասել է միանգամից մի քանի շրջան: Միայն Տոսկանայում 200 մարդ է տարհանվել անդադար տեղումների պատճառով: Վատ եղանակն արդեն տեղափոխվում է երկրի կենտրոն:
Դիտվել է 1369 անգամ:





Facebook
Tweet This