Եգիպտոսը դողում է. ծայրահեղականները սպառնում են պայթեցնել բուրգերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 12, 2012 12:46

Եգիպտոսը տագնապում է. ծայրահեղական սալաֆիթների  առաջնորդը սպառնում է պայթեցնել բուրգերն ու համաշխարհային հռչակ ունեցող սֆինքսը:

Խոսքը Մուրգան Սալամ Ալգոհարիի մասին է: Նա իր սպառնալիքը բացատրել է հետևյալ կերպ. բուրգերն ու սֆինքսը ստեղծված են երկրպագության համար, իսկ դա հավատացյալ մահմեդականների համար անընդունելի է ու սխալ:

Ինչպես հայտնել է այսօր “Կոլ Իսրայել” ռադիոն, արաբական աղբյուրները մեջբերելով, ոստիկանությունն ու ուժային կառույցենրը խիստ հսկողություն են սահմանել Լուքսորի մոտ, որտեղ էլ գտնվում են բուրգերը: Իսկ ամենալեգենդար կառույցների մոտ զինված պահակություն է  սահմանված:

Դիտվել է 1282 անգամ:
Print Friendly

Leave a Reply