Եռիշխանություն` շախմատի Եվրոպայի տղամարդկանց և կանանց առաջնություններում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 11, 2010 12:53

Խորվաթիայի Ռիեկա քաղաքում շարունակվող  շախմատի Եվրոպայի  կանանց և տղամարդկանց առաջնություններում առայժմ չեն կարողանում իրենց դիրքերը բարելավել Հայաստանի ներկայացուցիչները: Բավական է միայն նշել, որ մերոնք անգամ տասնյակում տեղեր չեն զբաղեցնում: Խաղացված 5 տուրից հետո տղամարդկանց պայքարում մրցաշարային աղյուսակը 4,5-ական միավորով գլխավորում են Զախար Եֆիմենկոն, Լիվյու-Դիտեր Նիսիպեանուն և Արտյոմ Տիմոֆեևը: Հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Սամվել Տեր-Սահակյանն ու Հրանտ Մելքումյանը, ովքեր 4-ական միավորով համապատասխանաբար զբաղեցնում են 13-րդ և 17-րդ հորիզոնականները:

Կանանց մրցումներում Լիլիթ Գալոյանը վաստակած  նույնքան միավորով ընթանում է 13-րդ տեղում: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մրցաշարում էլ եռիշխանություն է: 4,5-ական միավորով առջևում են Քեթևան Արախամիան, Տատյանա Կոսինցևան, Մոնիկա Սոչկոն:

Դիտվել է 1592 անգամ:
Print Friendly

Leave a Reply