Տեղաբաշխվել են կարճաժամկետ պարտատոմսեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 12, 2012 12:07

Նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26135135 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 922 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 902 մլն դրամ, ոչ մրցակցային` 20 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 429 125 434 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.8096 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.0000 տոկոս:
Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ աճուրդին մասնակցել է  6 դիլեր:

Դիտվել է 777 անգամ:
Print Friendly

Leave a Reply