Երեք մեդալ` սամբոյի աշխարհի առաջնությունում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 12, 2012 11:59
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում նոյեմբերի 11-ին ավարտվեց սամբոյի աշխարհի 36-րդ առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին երեք մեդալ:
Տիգրան Կիրակոսյանը (52 կգ մարզական սամբո) և Մխիթար Մխիթարյանն (52 կգ, մարտական սամբո) արժանացան բրոնզե մեդալների, իսկ Վաչիկ Վարդանյանը (68 կգ, մարտական սամբո), պարտվելով միայն եզրափակիչ գոտեմարտում, զբաղեցրեց երկրորդ տեղը` պարգևատրվելով արծաթե մեդալով:
Դիտվել է 806 անգամ:





Facebook
Tweet This