Բախված մեքենաների վարորդները ծեծել են կատարվածը պարզել ցանկացող քաղաքացուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 12, 2012 11:46

Նոյեմբերի 10-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ 15-րդ թաղամասում ավտոմեքենաներ են բախվել, ինչի հետևանքով ծեծկռտուք է տեղի ունենում:
Նույն օրը, ժամը 23.00-ին, ՌԴ քաղաքացի, 1972 թ. ծնված  Միխայիլ Տ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 19.30-ին Շիրազի փողոցում  նկատել է իրար բախված մաքենաներ, մոտեցել է պարզելու, թե ինչ է պատահել, սակայն վթարի մասնակիցներ` 1975 թ. ծնված  Արմեն Գ.-ն և 1976 թ. ծնված Կարեն Հ.-ն վիճաբանել են իր հետ, ձեռքերով հարվածել և պատճառել մարմնական վնասվածքներ:
Արմեն Գ.-ն և Կարեն Հ.-ն  բերման են ենթարկվել բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 731 անգամ:
Print Friendly

Leave a Reply