Վարդանանց փողոցում կրակել են շենքի ուղղությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 12, 2012 11:44

Նոյեմբերի 11-ին, ժամը 02.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 10 շենքի բակում կրակոցի ձայներ են հնչում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.00-ին, Վարդանանց փողոցի թիվ 10 և Հանրապետության փողոցի թիվ 56 շենքերի բակում, անհայտ անձանց կողմից, և դեռևս չպարզված հրազեններից, կրակոցներ են արձակվել Վարդանանց փողոցի թիվ 10 շենքի ուղղությամբ:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված վայրի զննությամբ հայտնաբերել է 5.45 մմ տրամաչափի 2 և 9 մմ տրամաչափի 1 կրակված պարկուճ: Պարզվել է, որ կրակված գնդակներից մեկը դիպել է 1961 թ. ծնված Արմեն Գ.-ի պատուհանին:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվությանվարչությունից հաղորդում են, որ նույն օրը, ժամը 18.35-ին,  ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Վարդանանց փողոցի թիվ 10 շենքի բակից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Վահե Մ.-ին, որը  հարցաքննության ժամանակ, խոչընդոտելով բաժնի բնականոն աշխատանքին` հայհոյանքներ է տվել և ձեռքերով կոտրել բաժնի աշխատասենյակի պատուհանների ապակիները, ինչի հետևանքով վնասել է ձեռքերը:
Վահե Մ.-ն տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:


Դիտվել է 728 անգամ:
Print Friendly

Leave a Reply