Որոշվել է Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | March 11, 2010 12:49
Ապրիլի 2-11-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականի ծանրորդները և ծանրորդուհիները նախապատրաստվում են Ծաղկաձորում և Աբովյանում: Մարտի 18-ին մեր երկրի ներկայացուցիչները կուղևորեն Բելառուս և երկու տարբեր մարզաբազաներում կշարունակեն պարապմունքները: Արդեն որոշվել է, թե ովքեր են մեր երկրից հանդես գալու այդ ստուգատեսում:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի պատիվը կպաշտպանեն Սմբատ Մարգարյանը (56 կգ), Առաքել Միրզոյանը և Տիգրան Մարտիրոսյանը (երկուսն էլ` 77 կգ), Գևորգ Պողոսյանը և Տիգրան Մարտիրոսյանը (երկուսն էլ` 85 կգ), Արթուր Բաբայանը (105 կգ), Ռուբեն Ալեքսանյանը (+105 կգ): Հայաստանի ծանրորդուհիների թիմի կազմն այսպիսին է` Մելինե Դալուզյան (69 կգ), Հռիփսիմե Խուրշուդյան (75 կգ):






Facebook
Tweet This
Email This Post
