Հայ-թուրքական արձանագրությունները պետք է հանվեն ԱԺ օրակարգից. Զարուհի Փոստանջյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 12, 2012 11:35

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ պետք է հանել օրակարգից հայ-թուրքական արձանագրությունները
“Շատ եմ ցավում, բայց ստիպված եմ հայտարարություն անել, որ հայ-թուրքական արձանագրությունները դրանք խայտառակ արձանագրություններ են, արձանագրություններ, որոնց հետևեցին նաև նախապայմաններ, ներկայումս գտնվում են Ազգային ժողովի օրակարգում, թեպետ, որ հենց արձանագրության մեջ են բոլոր նախապայմանները: Ես կարծում եմ, որ այս արձանագրությունները օր առաջ, պետք է դուրս գա Ազգային ժողովի օրակարգից, ձեր նախագահին պետք է հորդորեք և պահանջեք, որպեսզի այդ արձանագրությունները հանեն ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի օրակարգից”,-ասաց Փոստանջյանը:
Շարունակելով իր միտքը` Ժառանգության պատգամավորը նշեց, որ իրականությունն այն է, որ մեր հայրենակիցները ստիպված լքում են Սիրիան և գնում են տարբեր երկրներ փախստականի, գաղթականի կարգավիճակում. “Այստեղ մեղավոր է նաև Թուքրիան, դուք գիտեք, թե ինչ դերակատարում է ունի Թուրքիա այս պատերազմում, հետևաբար այս արձանագրությունները շարունակել պահել Ազգային ժողովի օրակարգում, ուղղակի խայտառակում է մեզ` բոլորիս”:

Վահե Մակարյան

Դիտվել է 841 անգամ:
Print Friendly

Leave a Reply