Պարզվել է, որ ընտանիքի անդամներին սպառնացող անձը ալկոհոլի ազդեցության տակ է եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 12, 2012 11:29
Նոյեմբերի 11-ին, ժամը 21.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի հարավ-արևմտյան Բ4 թաղամասի 3-րդ շենքի 46-րդ բնակարանի բնակիչ Ա. Վարդանյանը գտնվում է հոգեկան անհավասարակշիռ վիճակում, փակվել է տանը և սպառնում է ընտանիքի անդամներին
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ արձագանքման և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:
Մինչ փրկարարների ժամանումը՝ 1979 թ. ծնված Ա. Վարդանյանը, ոստիկանների ներկայությամբ, ինքնակամ բացել է բնակարանի դուռը: Պարզվել է, որ նա գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ:






Facebook
Tweet This
Email This Post
