Դանիելյանը և Մկրտչյանը սկսեցին հաղթանակով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 12, 2012 11:47

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկեց շախմատի կանանց աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը հաղթեցին Սոֆիկո Խուխաշվիլիին (Վրաստան) և Քեթևան Արախամիային (Շոտլանդիա):  ԱՄՆ-ի ներկայացուցիչ Տաթև Աբրահամյանը ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկի հետ:

Ահա թե ինչպես հանդես եկան այլ երկրներ ներկայացնող հայ մյուս շախմատիստուհիները.

Էլմիրա Սկրիպչենկո- Աղաբաբյան  (Ֆրանսիա)- Մոնիկա Սոշկո (Լեհաստան)` 0:1
Նատալյա Խուդգարյան (Կանադա)- Ժաո Հու (Չինաստան)` 0:1

Կանանց աշխարհի առաջնությանը մասնակցում են 33 երկրների 64 շախմատիստուհիներ: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը  450 հազար դոլար է:

Տպել    |  In English
Դիտվել է 1196 անգամ:
Print Friendly

Leave a Reply