Հակոբյան Հակոբներից ով է ավելի հարուստ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 12, 2012 10:19

Ներկայացնում ենք ԱԺ երկու պատգամավորների` ՀՀԿ-ական Հակոբյան Հակոբների հայտարարագրած ունեցվածքը.

Հակոբ (Ռաֆիկի) Հակոբյանը հայտարարագրել է 16 անշարժ գույք, որից 7-ը` շենք-շինություն Երեւանում, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում` 1599.2 քմ ընդհանուր մակերեսով, 7 հողամաս: Եվս 2 հողամաս` 0.164 հա տարածքով, վարձակալել է Կոտայքի մարզում:

Հայտարարագրել է Մերսեդես Բենց -E 300 մակնիշի մեկ ավտոմեքենա` թողարկված 2011 թ-ին:

Հաշվետու տարվա եկամուտը` 114 մլն 682 հազ. 731 դրամ, որից պատգամավորի աշխատավարձը` 3 մլն 124 հազ. 290 դրամ (մնացածը` շահաբաժին «Արփա-Սևան» ԲԲԸ-իվ և «Բազենք» ՓԲԸ-ից):

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 35 մլն 567 հազ. դրամ և 162 հազ. 188 դոլար:

50%-ից ավելի բաժնեմաս ունի «Արփա-Սևան» ԲԲԸ-ում և «Բազենք» ՓԲԸ-ում: Բաժնետոմսեր ունի նաև «Դիլիջանի առողջարան» ԲԲԸ-ում և «Բազալտ» ԲԲԸ-ում:

Հակոբ Հակոբյանը հայտարարագրել է 28 անշարժ գույք. շենք-շինություններ Երեւանում և Դիլիջանում, հողատարածքներ Տավուշի մարզում` մոտ 36 հա մակերեսով:

Ունի 4 ավտոմեքենա (ԲՄՎ-745, Մերսեդես-Բենց Տ500, ԶԱԶ-968-Մ, ՎԱԶ 21214):

Տարեկան դրամական եկամուտը` 6 մլն 427 հազ. 810 դրամ:

Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 1 մլրդ. 900 մլն դրամ:

Ունի բաժնեմաս 11 ընկերություններում, այդ թվում` «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ում` 49.98%, «Դիլիջանի բեռնաուղևորատար» ՓԲԸ-ում` 100%, «Կիլիկիա» ՍՊԸ-ում (ՌԴ)` 50%:

Slaq.am

Դիտվել է 904 անգամ:
Print Friendly

Leave a Reply