Հրդեհ Սևանի հացի արտադրամասում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 12, 2012 10:20
Նոյեմբերի 12-ին, ժամը 03.24-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ձկնորսների փողոցի թիվ 4 հասցեում՝ հացի արտադրամասում («Ռաֆ և Էլ» ՍՊԸ), այրվում է էլեկտրական վահանակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.38-ին, մարվել՝ 03.45-ին: Վահանակում այրվել է էլ.հաշվիչ:
Դիտվել է 969 անգամ:





Facebook
Tweet This