Հ Հ կենտրոնական բանկը «Մենամարտի արվեստը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է երկու արծաթե հուշադրամ՝ «Կարատե» և «Կոխ»:
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 12, 2012 9:47
«Կարատե»
Հուշադրամի դիմերեսին պատկերված են Օկինավա կղզում գտնվող Սյուրիձյո պալատի Սյուրեյմոն հայտնի դարպասները և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2012»: Վերևի և ներքևի կիսաշրջագծերով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1000 ԴՐԱՄ» և «REPUBLIC OF ARMENIA 1000 DRAM»: Եզրագծով տեղադրված են զարդանախշեր:
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված են երեք մարզիկներ, որոնք կատարում են կարատե մարզաձևին հատուկ հնարքներ: Կիսաշրջագծով մակագրված են «ԿԱՐԱՏԵ» և «KARATE»:
Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:
«Կոխ»
Հուշադրամի դիմերեսին պատկերված են Սևանի թերակղզում գտնվող «Սևանավանք» հայկական վանական համալիրը և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2012»: Վերևի և ներքևի կիսաշրջագծերով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1000 ԴՐԱՄ» և «REPUBLIC OF ARMENIA 1000 DRAM»: Եզրագծով տեղադրված են զարդանախշեր:
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված են երկու ըմբիշներ լեռների ֆոնի վրա: Աջ և ձախ հատվածներում պատկերված են ազգային տարազներով նվագողներ: Կիսաշրջագծով մակագրված են «ԿՈԽ» և «KOKH»:
Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:
«Կարատե» և «Կոխ» հուշադրամների պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամների ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամները հատվել են Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:
Հուշադրամերն ունեն նույն տեխնիկական բնութագիրը:
Հուշադրամների բնութագիրը.
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 9250
Զանգվածը 28,28 գ
Տրամագիծը 38,61 մմ
Դրամաշուրթը ատամնավոր
Որակը պրուֆ
Տպաքանակը մինչև 5000 հատ






Facebook
Tweet This
Email This Post
