Ո՞րն էր Թուրքիայում ռազմական ուղղաթիռի անկման պատճառը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 12, 2012 8:42

Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը Թուրքիայի ազգային մեծ ժողովում անդրադարձել է երկրի հարավ-արևելքում գտնվող Սիիրտ նահանգի Փերվարի գավառում ռազմական ուղղաթռի կործանմանը:
«Այս պատահարը բոլորիս վշտացրել է: Ուղղաթիռները անվտանգության, ռազմական, առողջապահության և շատ այլ ոլորտներում կիրառվող միջոցներ են: Այդ պատճառով էլ մշտապես հետևում ենք, որ դրանք սարքին լինեն: Տեղի ունեցած դեպքը ուղղաթռի տեխնիկական մասի հետ կապված չէր, ցավոք, եղանակայնին պայմաններն էին պատճառը: Ներկա պահին հնարավոր չէ վերջնական պարզաբանում անել, շուտով ամեն ինչ հայտնի կդառնա: Աստված տա, որ այսպիսի դեպքեր այլևս չկրկնվեն»,-նախարարի խոսքերն է վկայակոչում «Anadolu» գործակալությունը:

Դիտվել է 765 անգամ:
Print Friendly

Leave a Reply