Դիարբեքիրում հրաժեշտ են տվել ուղղաթիռի անկման պատճառով զոհվածներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 12, 2012 8:38

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է ռազմական ուղղաթիռի կործանման արդյունքում 17 զոհվածների հրաժեշտի արարողությանը:
Սգո արարողությունը տեղի է ունեցել Դիարբեքիրի ռազմաօդային բազայում:
Ինչպես հողորդում է «Anadolu» գործակալությունը` միջոցառմանը ներկա են եղել նաև Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Քեմալ Քըլըչդարօղլուն, գյուղնախարար Մեհդի Էքերը, ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը և պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:
Հիշեցնենք, որ ռազմական ուղղաթիռը, որում գտնվում էր ժանդարմերիայի հատուկ օպերատիվ խումբը, կործանվել էր Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Սիիրտ նահանգի Փերվարի գավառում:

Դիտվել է 717 անգամ:
Print Friendly

Leave a Reply