Սիրիական ընդդիմությունը Ազգային կոալիցիա է կազմում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 12, 2012 8:32

Սիրիական ընդդիմադիր կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք այս շաբաթ հավաքվել են Քաթարի մայրաքաղաք Դոհայում իրենց միավորման հարցը քննարկելու համար, պայմանավորվել են նոր կազմակերպության ստեղծման շուրջ:

«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ Դոհայում սկսվել է այդ նոր կազմակերպության կազմավորման գործընթացը, որը ավելի ամբողջական իր մեջ ներառելու է ընդդիմության բոլոր խմբերին: Երկար քննարկումներից հետո, կողմերը փոխզիջման է եկել առանցքային հարցերում:

Նոր կազմակերպությունը կոչվելու է «Սիրիական ազգային կոալիցիա»: Շուտով հայտնի կդառնան կազմակերպության ընդունած մյուս որոշումները:

Դիտվել է 811 անգամ:
Print Friendly

Leave a Reply