Եգիպտոսում 3 տարում 300 երեխայի են վաճառել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 12, 2012 8:12

Կահիրեում ձերբակալվել են հիվանդանոցի աշխատակիցներ, որոնք 3 տարի շարունակ երեխաների են վաճառել:

Ավազակախմբում  տեղի հիվանդանոցի 2 բուժքույրեր են, բժիշկ ու գլխավոր բժիշկը: Յուրաքանչյուր երեխա գնահատվել է մոտ 570 ԱՄՆ դոլար: Կասկածյալներից մեկը հասցրել է անհետանալ:

3 տարում չարագործները շուրջ 300 երեխա են վաճառել: Գնորդները հիմնականում ամուլ ամուսիններ են եղել, որոնց այդ քայլին է դրդել երկրում գործող որդեգրման արգելքը:

Բուժաշխատողներն այն երեխաներին են վաճառել, որոնցից ծնողները որոշել եհ հրաժարվել, սակայն արհեստական ընդհատման համար էլ ուշացրել են: Կանանց կեսարյան հատում են կատարել ու երեխաներին վերցրել, ապա վերավաճառել:

 

Դիտվել է 1103 անգամ:
Print Friendly

Leave a Reply