ՌԴ ՆԳ նախարարությունը կազատվի “Բրեժնևի համախտանիշից”

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 12, 2012 8:02

ՌԴ ՆԳ նախարարության աշխատակիցների պարգևատրումն այսուհետ  տեղի կունենա տարեկան մեկ անգամ` Ոստկանության օրը, նոյեմբերի 10-ին:

Գերատեսչության ղեկավար Վ. Կոլոկոլցևի նման կարգադրության առիթ է դարձել աշխատակիցների պարգևատրումն ու  հերթից դուրս կոչումներ շնորհելը ներգերատեսչական տարբեր առիթներով.Կինոլոգների օր, Թաղայինի օր, Գործավարի օր և այլն:

“Տոներ գրեթե ամեն շաբաթ են լինում, դրա համար էլ ասես հոսք լիներ: Միայն անցած տարի, փետրվարի 23-ին գեներալի կոչման է ներկայացվել 30 մարդ: Մոսկվայում գեներալներ բառացիորեն տպում են, իսկ տարածաշրջաններում լիմիտ էր` մեկ գեներալից ոչ ավելի: Նման պատմություն էր մյուս կոչումների հետ. կենտրոնական ապարատում կարող էին միանգամից 20 փոխգնդապետ նշանակել, իսկ Մերձմոսկվայում` 2-3”, -բացատրել է աղբյուրը:

Աղբյուրը նշել է, որ դա բերել է նրան, որ մարդիկ դադարել են գնահատել կոչումներն ու մեդալները, վրա է հասել «Բրեժնևի համախտանիշ» կոչվածը:

Իրավիճակը շտկելու համար որոշել են կրճատել շնորհվող կոչումների ու մեդալների քանակը:

Սակայն այս կարգը չի  վերաբերում այն դեպքերին, երբ  ոստիկանը հերոսության համար է արժանացել  պարգևի կամ էլ  մասնագիտական վարպետության մրցույթին է վաստակել այն:

Դիտվել է 1333 անգամ:
Print Friendly

Leave a Reply