Լեհաստանի անկախության օրը մռայլվեց անկարգություններով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 12, 2012 6:55
Լեհաստանի անկախության օրը անկարգություններ են սկսվել: Վարշավայում ազգայնականների բազմահազարանոց երթ է սկսվել պետական տոնի կապացությամբ: Խաղաղ սկսված երթը ավարտվել է ոստիկանության հետ ծեծկռտուքով:
Ցուցարարներն օրենքի պահապանների վրա քարեր ու բռնկվող նյութով շշեր են նետել: Դրան ի պատասխան, ոստիկանները ջրցան սարքերն ու արցունքաբեր գազ են ուղղել նրանց կողմը: Հատուկ նշանակության ջոկատի օգնությամբ հաջողվեց մի քանի ժամից հսկողություն սահմանել: Անկարգություններ անող ամբոխը հաջողվել է ցրել, սակայն առանձին խմբավորումներ շարունակել են ավերել փողոցները:
Անցած տարի անկախության օրը կրկին անկարգություններ են եղել, որի հետևանքով քաղաքին զգալի կորուստ է հասցվել , տասնյակ քաղաքացիներ հայտնվել են հիվանդանոցներում:






Facebook
Tweet This
Email This Post
