Կոտայքի մարզում ձնհալից գյուղ է հեղեղվել
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | March 11, 2010 11:43
Ձնհալի հետևանքով հեղեղվել է Կոտայքի մարզի Սոլակ գյուղի կենտրոնական թաղամասը: Այս մասին, ինչպես հաղորդում են Հայաստանի փրկարար ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից, ահազանգ է ստացվել երեկ կեսօրից հետո:
Իրավիճակին ծանոթանալու նպատակով դեպքի վայր են մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության մասնագետները: Պարզվել է, որ հեղեղի հետևանքով զգալիորեն վնասվել են գյուղի` մոտ 1 կմ երկարությամբ կենտրոնական փողոցը և 6 բնակելի տներ: Վնասի չափը ճշտվում է:






Facebook
Tweet This
Email This Post
