Հունաստանի խորհրդարանը հավանության է արժանացրել հաջորդ տարվա բյուջեի նախագիծը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 12, 2012 6:33

Հունաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացրել երկրի   հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, որը մշակել ու քննարկման է ներկայացրել երկրի կառավարությունը: Այն պաշտպանել  է օրենսդիր մարմնի 300 պատգամավորներից 150-ը. Նրանցից “կողմ” է քվեարկել 153-ը, “դեմ”` 128-ը, 18` “ձեռնպահ” են :

Քննարկումները  մինչև ուշ գիշեր են տևել, պետծախսերը կրճատվել են 9,5 մլրդ եվրոյով, հիմնականում, աշխատավարձերի, թոշակների ու նպաստների հաշվին: Նվազեցվելու են նաև առողջապահական, կրթական ու պաշտպանական ծախսերը:

Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը նշել է.”Հունաստանն արել է ամեն ինչ, ինչ նրանից խնդրել են ու դա բոլորին է հասկանալի: Հիմա ժամանակն է, որ վարկատուներն անեն այն, ինչ խոստացել են, ու նրանք կանեն այդ: Հերթական տրանշով 31 մլրդ եվրոն շուտով կլինի”:

Դիտվել է 1019 անգամ:
Print Friendly

Leave a Reply