Հայտնաբերել են Գյումրիի նախկին քաղաքապետի որդուն` Սպարտակ Ղուկասյանին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 12, 2012 7:26

Հայտնաբերել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության աղբյուրները:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ հայտարարվել էր հետախուզում: Հայաստանի գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Գյումրիում ծեծի ու կրակոցների գործով նա ներգրավված է որպես մեղադրյալ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանություն) 4-րդ ու 235 հոդվածի առաջին մասերով (Ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը):

Նշենք, որ օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրիի Սայաթ-Նովայի եւ Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող սրճարանի դիմաց մի խումբ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, վիճաբանություն էին հրահրել, ծեծի ենթարկել միմյանց, որի ընթացքում նաեւ կրակոցներ էին հնչել:Շիրակի մարզի դատախազի ցուցումով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ եւ 235-րդ առաջին մասերի հատկանիշներով՝ խուլիգանություն, ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելը, կրելը, պահելը:

Դիտվել է 721 անգամ:
Print Friendly

Leave a Reply