Հզոր երկրաշարժ Մեքսիկայի ու Գվատեմալայի սահմանին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 12, 2012 5:35

Կիրակի հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի ու Գվատեմալայի սահմանին. զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան: Ստորգետնյա , 6,2 մագնիտուդով ցնցումների էպիկենտրոնը  մեքսիկական  Չյանպաս նահանգում է`  Գվատեմալայի մայրաքաղաքից 190 կմ հեռավորության վրա:

Գվատեմալական ԶԼՄ-ների տեղեկացմամբ, ցնցումների պատճառով նախագահ Օտտո Պեևես Մոլինան չի կարողացել ավարտել մամուլի ասուլիսը , որն ի դեպ, նվիրված էր  նախորդ երկրաշարժի հետևանքների վերացմանը, որը կատարվել էր նոյեմբերի 7-ին: Նա դադարեցրել է լրագրողների հետ  հանդիպումը տագնապի ազդանշանի հետ:

Ճշտված տվյալներով, նոյեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով զոհվեց 42 մարդ, 18,7 հազարը տարհանվեց, երկրի մի քանի շրջաններում տնտեսությունը լուրջ վնաս  կրեց:

Դիտվել է 1327 անգամ:
Print Friendly

Leave a Reply