Մահացել է Իլյա Օլեյնիկովը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 11, 2012 16:25

Մահացել է  դերասան Իլյա Օլեյնիկովը: Որդին` «Чай вдвоем» խմբի մենակատար Դենիս Կլյավերը հայտնել է, որ հոր սիրտն է վատացել:

Այս ամառ լրացել էր նրա 65 տարին: Նա անոթային խնդիրներ ուներ ու մի քանի տարի առաջ  դրա համար հիվանդանոցում բուժում է ստացել:

Իլյա Օլեյնիկովի իսկական ազգանունը Կլյավեր է, ծնվել է հրեայի ընտանիքում: Ամուսանանալով Իրինա Օլեյնիկովայի հետ, նրա ազգանուն է վերցրել որպես բեմական կեղծանուն:

Նա Յուրի Ստոյանովի հետ 1993-ից  թողարկում էր «Городок» ծրագիրը:

Նախագահ Պուտինը դերասանի մահվան կապակցությամբ  ցավակցություն է հայտնել նրա ընտանիքին:

Դիտվել է 1454 անգամ:
Print Friendly

Leave a Reply