Մահվան ելքով վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 11, 2012 13:00

Նոյեմբերի 10-ին, ժամը 23.12-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին (Հովտաշեն գյուղի մոտակայք) տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ “ԶԻԼ” մակնիշի 901 ԼՍ 63 պետհամարանիշով ավտոմեքենան ջրանցքի կողքով երթևեկելիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ջրանցքը: Հրշեջ-փրկարարները ջրից դուրս են բերել վարորդ` 1957 թ. ծնված Ս. Սարգսյանի դին:

Դիտվել է 1029 անգամ:
Print Friendly

Leave a Reply