Հրդեհներ Արմավիրի մարզում և Ապարանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 11, 2012 12:53

Նոյեմբերի 11-ին, ժամը 08.26-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի Մյասնիկյան փողոցի թիվ 9 տան ցախատանը հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.33֊ին, մարվել` 09.00-ին: այրվել է Ա.Խաչատրյանին պատկանող ցախատան տանիքը (մոտ 8 քմ) և ներսում կուտակած 30 խմ վառելափայտ և աթար:

Նույն օրը ժամը 11.36-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհ 4 հասցեում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է Մ.Եղիազարյանին պատկանող տանը կից անասնագոմի տանիքը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.52֊ին, մարվել՝ 12.06֊ին: Այրվել է անասնագոմի տանիքից (6×10) փայտյա կոնստրուկցիաներ մոտ 3 քմ և այնտեղ կուտակած աթար` 1 խմ:

Դիտվել է 928 անգամ:
Print Friendly

Leave a Reply