Ուժգին երկրաշարժ Մանդալայի քաղաքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 11, 2012 12:38

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով 05.12-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 6.8 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Մյանմարի տարածքում` Մանդալայ քաղաքից 60 կմ դեպի հյուսիս:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 22.99˚ և արևմտյան երկայնություն 95.95˚:
Զոհերի և ավերվածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան:

Դիտվել է 776 անգամ:
Print Friendly

Leave a Reply