Շիրակի մարզում ավտոբուս է շրջվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 10, 2012 22:10

Նոյեմբերի 10-ին, ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ղազանչի գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեվեկելի մասից ու շրջվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Երևանից Ստամբուլ մեկնող «Մերսեդես Բենց» մակնիշի DNT 450 պետհամարանիշով ավտոբուսը Երևան-Բավրա ավտոճանապարհի 166-րդ կմ-ի մոտ (Ղազանչի գյուղ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:

Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ստեղծվել է շտաբ և թեժ գիծ: Վիրավորների մասին տվյալներ ստանալու համար կարելի է զանգահարել 010-36-02-97, 060 44 03 41 հեռախոսահամարներով:

Կա մեկ զոհ և տուժածներ:

ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 1967 թ. ծնված Արաքսի Վրեժի Ղազարյանը:

Աշոցք գյուղի «Տիրամայր Նարեկ» բժշկական կենտրոնում առաջին բուժօգնություն են ստացել և դուրս գրվել`

Սուսաննա Բրուտյան
Օվսաննա Կզլգյոզյան
Թամարա Մխիթարյան
Աննա Իսրայելյան
Արմինե Գևորգյան
Ալլա Մանուկյան
Աիդա Սարգսյան
Բենիամին Ստեփանյան
Ռուբեն Մկրտչյան
Էդիկ Եպիսկոպոսյան
Սեդա Եպիսկոպոսյան
Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել`

Վարուժան Այվազյան
Վարդուհի Առաքելյան
Մարինե Իսկանդարյան
Լուսինե Իսրայելյան
Թեհմինե Խաչատրյան
Քրիստինե Խաչատրյան
Հրաչ Մալխասյան
Ստելլա Մալխասյան
Մարգարիտ Մարտիկյան
Ելիզավետա Մելքոնյան
Նազելի Պետրոսյան
Խաչատուր Մկրտչյան
Կարեն Մանուկյան
Ալլա Իվանյան
Անահիտ Սիրունյան
Երազիկ Մուրադյան
Լեռի Նինջարաձե
Իրակլի Նիզարաձե
Գյումրի քաղաքի Ավստրիական մանկական հիվանդանոց է տեղափոխվել`

Հրանտ Առաքելյան
Գյումրու բժշկական կենտրոնից դուրս են գրվել`

Թամարա Աբովյան
Ռուբեն Բաղդասարով
Վարդան Բարսեղյան
Մարգարիտա Սարգսյան
Ադելաիդա Գևորգյան
Սուսաննա Գրապյան
Բժիշկների հավաստիացմամբ` տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:

Դիտվել է 1184 անգամ:
Print Friendly

Leave a Reply