«Թռչկան ջրվեժ» բնության հուշարձանը անձնագիր ունի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 10, 2012 21:54

Թռչկան ջրվեժի փրկության համար պայքարի արդյունքում, հաղթանակից մեկ տարի հետո,
ՀՀ բնապահպանության նախարարը 09.11.2012թ. հ. 293-Ն հրամանով վերջապես հաստատեց
«Թռչկան ջրվեժ» բնության հուշարձանի անձնագիրը: Շնորհավորում ենք պայքարի բոլոր մասնակիցներին և աջակիցներին:
Հատուկ շնորհակալություն նաև բոլոր լրագրողներին և լրատվամիջոցներին, որոնք անաչառ ձևով լուսաբանեցին այդ խնդիրը:
Նայեք կից ֆայլերը, ցանկության դեպքում կարով եք հրապարակել:
Հարգանքներով՝
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն

Դիտվել է 1192 անգամ:
Print Friendly

Leave a Reply