ՀՀ եւ ԼՂՀ արտգործնախարարների հանդիպումը

Պաշտոնական, Օրվա լուր | | November 10, 2012 20:32

Նոյեմբերի 10-ին կայացավ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Կարեն Միրզոյանի հանդիպումը:
Նախարար Նալբանդյանը շնորհավորեց ԼՂՀ նախարարին պատասխանատու պաշտոնի ստանձնման կապակցությամբ` մաղթելով հաջողություններ:
Նախարարները մանրամասն քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները:
Հանդիպմանը երկուստեք կարեւորվեց ՀՀ եւ ԼՂՀ արտաքին գործերի
նախարարությունների միջեւ համագործակցության խորացումը, քաղաքական
խորհրդատվությունների պարբերական անցկացումը:
ՀՀ ԱԳ նախարարն Արցախի իր պաշտոնակցի հետ մտքեր փոխանակեց տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի խնդիրների շուրջ:
Հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարարի անունից տեղի ունեցավ ընդունելություն` ԼՂՀ արտգործնախարարի պատվին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, որի ընթացքում Կարեն Միրզոյանին հանձնվեց ՀՀ արտգործնախարարության պատվո հուշամեդալը:

Դիտվել է 932 անգամ:
Print Friendly

Leave a Reply