ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դիտել է ՀՀԿ 10-րդ ավանդական մարզական խաղերի ծրագրով անցկացված մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլի խաղերը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | November 10, 2012 16:58
Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի մարզասրահում դիտել է ՀՀԿ 10-րդ ավանդական մարզական խաղերի ծրագրով անցկացված մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլի խաղերը:
Խաղի ավարտին Հանրապետության ղեկավարը շնորհավորել և ՀՀԿ պատվոգրեր ու մեդալներ է հանձնել առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերին: Առաջնության հաղթող թիմը պարգևատրվել է նաև գլխավոր մրցանակով՝ առաջնության հաղթողի գավաթով:
Հատուկ մրցանակներ են շնորհվել առաջնության ռմբարկուին, լավագույն դարպասապահին, ակտիվ մասնակցության համար ամենատարեց խաղացողին և լավագույն մրցավարին:






Facebook
Tweet This
Email This Post
