Թուրքիայում այսօր Աթաթուրքի հիշատակի օրն է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 10, 2012 15:47

Այսօր Թուրքիայում նշում են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Ղազի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան 74-րդ տարելիցը: Այդ կապակցությամբ հիշատակման միջոցառումներ են անցկացվել Ստամբուլի Դոլմաբահչե պալատում, որտեղ Աթաթուրքը անցկացրել է իր կյանքի վերջին րոպեները:
Թուրքական «Milliyet»–ը գրում է, որ այս տարի Թուրքիայի առաջին նախագահի մահճակալի գլխավերևում կարմիր հագուստներով ոստիկաններն են կագնել: Պալատը վաղ առավոտվանից բաց է եղել այցելուների համար, որոնք մեծ հերթ են գոյացրել մուտքի առաջ: Բոլորը ցանկանում են տեսնել Աթաթուրքի ննջասենյակը, աշխատասենյակը և այն սրահները, որտեղ նա եղել է:
Ինչպես միշտ, այսօր ևս Աթաթուրքի անկողինը ծածկված է եղել թուրքական դրոշով, իսկ վրայից էլ նեյլոնային ծածկ է եղել, որպեսզի այն չվնասվի: Միջոցառմանը մեծ թվով պաշտոնյաներ են մասնակցել, որոնք պսակներ և ծաղիկներ են թողել նրա մահճակալին: Այցելուները նշել են, որ շատ են կարոտում Աթաթուրքին, և երկրը նրա կարիքը շատ ունի:
Առավոտյան Աթաթուրքի դամբարան է այցելել երկրի նախագահ Գյուլը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաններ: Նա պսակ է դրել Մուստաֆա Քեմալի գերեզմանին և մեկ րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը: Այնուհետև Գյուլը հուշամատյանում գրել է. «Մեծն Աթաթուրք, Թուրքիան ձեր իդեալոգիայի, գաղափարախոսության և հանրապետության նվաճման շնորհիվ ուժ ստացավ և սկսեց արագորեն վերելք ապրել: Ձեր մահվան 74-րդ տարելիցին Ձեզ անսահման հարգանքով ենք հիշում և մեր երախտիքն են հայտնում: Թող հանգստություն լինի Ձեր հոգուն»:
Աթաթուրքի մահվան րոպեից`9:05-ից սկսած մինչև մայրամուտ բոլոր թուրքական դրոշները կիսով չափ իջեցված են լինելու:

Դիտվել է 1034 անգամ:
Print Friendly

Leave a Reply