Թուրքիայում ուղղաթիռ է ընկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 10, 2012 15:45

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Սիիրտ նահանգի Փերվարի գավառում ժանդարմերիայի հատուկ օպերատիվ խումբը տեղափոխող գավառի ժանդարմերիայի հրամանատարությանը պատկանող Sikorsky S-70 ուղղաթիռը առավոտյան տեխնիկական պատճառներով ընկել է: Ուղղաթռում գտնվող 17 մարդ զոհվել են, որոնցից 14-ը, ըստ Սիիրտի նահանգապետ Ահմեդ Այդընը հայտարարության, ժանդարմերիայի հատուկ օպերատիվ խմբի զիվորներ են եղել, իսկ 3-ը`ուղղաթռի անձնակազմից:
Թուրքական «Haberler»–ը հաղորդում է, որ դեպքի առնչությամբ արված պարզաբան մեջ ասվում է, որ ուղղաթիռը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով բախվել է ժայռին և ընկել:

Դիտվել է 907 անգամ:
Print Friendly

Leave a Reply