Նոր պայթյուն Սիրիայում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 10, 2012 15:28«
Anadolu» գործակալությունը, վկայակոչելով Դամասկոսի լրատվական ցանցը, հաղորդում է, որ սիրիական Դերա քաղաքի կենտրոնում զինվորական հետախուզության շենքի մոտակայքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով երկու հոգի զոհվել է: Հաղորդվում է, որ պայթուցիկները տեղադրված են եղել երկու ավտոմեքենայի մեջ:
Դեպքի ականատեսները նշել են, որ պայթյունից շատ մարդ է զոհվել, սակայն կատարվածի առնչությամբ պաշտոնական հայտարարություն չի արվել: Նշել է, որ պայթյունը տեղի է ունեցել այդ շրջանում Սիրիայի ազատության բանակի և ռեժիմին պատկանող ուժերի միջև մարտերից հետո:
Դիտվել է 936 անգամ:





Facebook
Tweet This