Օբամայի վրա մեծանում է հայկական ճնշումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 10, 2012 15:03

ԱՄՆ-ի ազդեցիկ հայկական կազմակերպություններից «Ամերիկայի հայկական խորհուրդը» պահանջելու է, որպեսզի նախագահ Օբաման կատարի 2008 թվականին ընտրական քարոզարշավի ժամանակ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին տված խոստումը:
«Hyetert»-ը հայտնում է, որ խորհուրդի տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Օբամայի նախագահության երկրորդ շրջանում անհրաժեշտ է զարգացնել հայ-ամերիկյան հարաբերությունները: Գրության մեջ նաև նշվում է, որ նախագահ Օբաման բազմիցս խոսել է 1915 թվականի դեպքերի նկատմամբ իր վերաբերմունքի մասին և հայերենով օգտագործել «Մեծ Եղեռն» բառը, սակայն հայկական համայնքը սպասում է, որ Օբաման Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ավելի հստակ կնշի, որ ճանաչում է ցեղասպանությունը և կաշխատի, որպեսզի Թուրքիան առերեսվի իր անցյալի հետ:
Այս կապակցությամբ շատ մասնագետներ արժևորում են Օբամայի վերընտրվելու փաստը և նշում, որ ցեղասպանության 100-ամյանկի կապակցությամբ հայկական սփյուռքի կողմից ցեղասպանության ճանաչմանը ուղղված ջանքերի մեծացման հետ մեկտեղ հնարավոր է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածություն նկատվի:

Դիտվել է 935 անգամ:
Print Friendly

Leave a Reply